Էլ զենք մի բերեք ԱԺ նիստերի դահլիճ. Միրզոյանը՝ Գորգիսյանին

24-01-2020 20:00:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  «Զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ»,-հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին այն բանից հետո, երբ վերջինս գրպանից հանեց բումերանգ՝ ամբիոնի մոտ ելույթ ունենալիս դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
 


«Պարոն նախարար, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է
ստեղծվում, որ դուք չեք գիտակցել, որ արդեն մեկ տարուց ավելի իշխանություն եք, և չկան այլ իշխանություններ, որոնց դեմ պետք է պայքարել: Դուք պետք է նոր համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ, հին գործիքներով արդյունքի չեն կարող հասնել: Մեզ մեղադրում եք, որ մնացել ենք հին հռետորաբանության մեջ: Սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,- ասաց Գորգիսյանը, ապա շարունակեց․
 
«Մենք խորհրդարանական երկիր ենք ուզում կառուցել, եւ ուզում ենք, որ իրար հարգելով եւ օգնելով կառուցենք: Չի կարելի անընդհատ հետ գնալ նույն երկխոսությանը՝ ով է սեւ, ով՝ սպիտակ, ուղղակի եկեք աշխատենք եւ կառուցենք»:
 
«Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ լինենք, բայց էլ զենք մի բերեք ԱԺ նիստերի դահլիճ»,-կատակեց Միրզոյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար