«Հայաստանի Գրան Պրի 2020» մեծամասշտաբ առաջնությունը Երևանում

26-02-2020 19:01:36   | Հայաստան  |  Սպորտ
 


 
Այս տարվա «Հայաստանի Գրան Պրի 2020» միջազգային առաջնությունը կկայանա մայիսի 10֊ին Երևանում։
 
«Հայաստանի Գրան Պրի 2020» առաջնության սպասված հյուրերն են միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեյվիդ Փիքթհալը և KWU
վարկածով գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը: Հանդիպում և մտքերի փոխանակում տեղի կունենա Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի, Դեյվիդ Փիքթհալի և Ալեքսանդր Պիչկունովի հետ։ Խորհրդակցության նպատակն է հետագայում միջազգային այլ լայնամասշտաբ մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների անցկացումը ՀՀ-ում։
 
Հայաստանի Կիոկուշին Կարատեն՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, արդեն բազում առաջնություններ է անցկացրել, և ապագայում նախատեսվում է դրանց թիվը կրկնապատկել։
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 662 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար