Թուրքական մամուլը սկանդալային է որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը

10-04-2020 12:13:33   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։
 


Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։
 
Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք
է բարձրացրել հասարակության շրջանում։
 
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։
Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար