Կյանքից հեռացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը

10-04-2020 15:50:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան կապակցությամբ: Աշխարհում այս մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը: Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե' Հայաստանի, և թե' Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների
զարգացման գործում անգնահատելի են։ Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում: 
 
Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Նազարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին: Համալսարանականների և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին, մաղթում առողջություն, համբերություն, և ոգու կորով: Նշեմ, որ որոշում ենք կայացրել դիմել ԵՊԲՀ Գիտական խորհրդին և Նոմինացիոն կոմիտեին Համալսարանական հիվանդանոցներում Նազարյանների ընտանիքի անունը հավերժացնելու համար:
 
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար