Վրաստանը Հայաստանից տեղափոխել է կորոնավիրուսով վարակված իր 2 քաղաքացուն

10-04-2020 16:45:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտակարգ իրավիճակների և անհետաձգելի օգնության համակարգման կենտրոնի անձնակազմը Հայաստանից տեղափոխել է Վրաստանի երկու վարակակիր քաղաքացիների:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա օնլայն»-ը փոխանցում է, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան նշել է՝ իրենց հիվանդանոց են ընդունել բեռնատար մեքենաների երկու վարորդի, որոնց մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել
է Հայաստանում: Նա տեղեկացրել է, որ վարորդների առողջական վիճակը կայուն է և ամենայն հավանականությամբ նրանք շուտով կառողջանան: 
«Նրանց առողջական վիճակը ծանր չէ: Նրանք հիվանդ են արդեն 9-10 օր: Եթե 10 օրվա ընթացքում չկա հիվանդության զարգացում, ապա որպես կանոն նման հիվանդների մոտ առողջական վիճակը կայուն է մնում: Այս երկու հիվանդները իմ նշած փուլում են»,-ասել է նա: 
Առողջապահության նախարարությունը ԱԳՆ-ի հետ քաղաքացիներին վերադարձրել է հայրենիք բուժումը շարունակելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար