Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են. Նախարար

10-04-2020 17:05:03   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են։ 
 


Այս մասին ապրիլի 10-ին կառավարության մամուլի կեն
տրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 
 
Ըստ նրա՝ բուժաշխատողների ներկայիս ֆինանսավորումն ավելի է, քան նախկինում՝ իրենց նույն առօրյա գործունեության համար։ 
 
«Այո՛, ֆինասավորվում են հիմնականում պետական բյուջեի միջոցներով, նաև ֆինանսավորվում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները, որոնք որ եղել են, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր թե հատուկ բուժաշխատողների վարձատրության համար են նվիրատվություններ արել, և թե պայքարի համար ընդհանրապես»,- ընդգծեց Ա. Թորոսյանը։ 
 
Նրա փոխանցամամբ՝ մինչ օրս կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է մոտավորապես 1700 բուժաշխատող ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում, ինչպես նաև շտապօգնության ծառայություններում, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժշկական կենտրոններում։ 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 560 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար