Օպերային թատրոնը Հանրապետության տոնը կշնորհավորի առցանց համերգով

28-05-2020 12:10:34   | Հայաստան  |  Մշակույթ
Առաջին Հանրապետության օրվա առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա առցանց համերգով:
 


Համերգը հնարավոր կլինի դիտել մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
 
Համերգին մասնակցում են օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Այվազյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Հայկ Տիգրանյանը: Դաշնակահարներն են Արմեն Աղաջանյանն ու Ելենա Վարդազարյանը:
 
Ելույթ է ունենալու նաև թատրոնի լարային հնգյակը՝ առաջին ջութակ՝ Գայանե Աբրահամյան, երկրորդ ջութակը Մելանյա Հայրապետյանն է, ալտահարը
Վահագն Եղիշյանն է, թավջութակահարը՝ Սուսաննա Մուրադյանը, իսկ կոնտրաբաս է նվագում Լուսինե Հայրապետյանը:
 
102 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցած բախտորոշ ճակատամարտերը Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հիմք դրեցին հայոց նոր պետականության ստեղծման: Այդ հերոսամարտերի արդյունքում հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում: Գոյության կարճ ժամանակահատվածում Առաջին Հանրապետությունում ազգային դրամ ստեղծվեց, ընդունվեցին օրհներգ և զինանշան, ստեղծվեց Երևանի համալսարանը, կայացան Առաջին Հանրապետության միակ խորհրդարանական ընտրությունները: Հանրապետության օրը մեր երկրում պաշտոնապես նշում ենք 1992 թվականից: Իսկ 1996-ի փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար