Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս իր բարձր գնահատանքը յայտնեց Լիբանանի ժողովրդին և հայ համայնքի Հայաստանի հանրապետութեան կողմէ կատարուած օժանդակոիթեանց համար

13-08-2020 09:54:27   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ Չորեքշաբթի, 12 Օգոստոս 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած հեռաձայնային զրոյցին ընթացքին, իր բարձր գնահատանքը յայտնեց անցնող օրերուն յաջորդական երեք օդանաւեր Հայաստանէն Լիբանան հասած օժանդակութեանց համար՝ Լիբանանի պետութեան ճամբով լիբանանցի ժողովուրդին եւ հայ համայնքին։
 


Երեկոյեան, Նորին Սրբութեան այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեան։ Դեսպանը զեկոյց մը տուաւ Հայրապետին Հայաստանէն ժամանած
պատուիրակութեան հայ համայնքի պատասխանատուներուն հետ ունեցած հանդիպումներուն մասին, ինչպէս նաեւ որոշ մանրամասնութիւններ փոխանցեց ուղարկուած յիշեալ օժանդակութեանց գծով։
 
Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը յայտնեց դեսպանին թէ՛ օժանդակութեանց եւ թէ պատուիրակութեան այցելութեանց գծով իր կատարած աշխատանքներուն եւ ցուցաբերած օժանդակութեան համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար