Մանկատան 163 շրջանավարտների կնվիրաբերվեն նրանց կողմից զբաղեցված բնակարանները, ևս 3 հոգու կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր

13-08-2020 11:52:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
2003-2015 թթ. ընթացք
ում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան նախկին շրջանավարտներին: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
 
Նշենք, որ խոսքը այն բնակարանների մասին է, որոնք նախկինում տրամադրվել էին մանկատան շրջանավարտներին՝ անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: 
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրել է, որ 2019 թ.-ին բնակարան ստանալու հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մյուս շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մանկատնից դուրս են եկել 1991 թ.-ից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն  և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել անշարժ գույք, նախարարության նախաձեռնությամբ տրամադրվում են բնակարանների գնման վկայագրեր, որոնք շրջանավարտներին հնարավորություն են տալիս ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: 
 
Այսպիսով, նախկինում 10 տարով բնակտարածք ստացած, սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք չունեցող մանկատների մյուս շրջանավարտները հայտնվել էին անհավասար պայմաններում: Ըստ Զ. Բաթոյանի՝ կառավարության կայացրած որոշման հիմնական նպատակը այդ անհավասարությունը վերացնելն է:
 
Նշենք, որ նույն որոշման համաձայն՝ մանկատան 3 շրջանավարտների կտրամադրվեն նոր բնակարանների գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության: 
 
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
է:   Նշենք,
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար