Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

13-08-2020 16:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում: Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն: Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:
 


2019 թ-ին հանրապետությունում ջրահեղձման
15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում: ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:
 
ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշե’ք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն: Պահպանե’ք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավոր լինի խուսափել անդառնալի հետևանքներից:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար