Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները կողոպուտի դեպքեր են բացահայտել



13-08-2020 18:15:59   | Հայաստան  |  Իրավունք
Օգոստոս 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ Մաշտոցի պողոտայում բացահայտ հափշտակել են մի կնոջ պարանոցի շղթան:
 


Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Համատեղ աշխատանքի արդյունքում հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց:
 
Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Դավիթաշենի 28-ամյա մի բնակիչ:
 
Օգոստոսի 6-ին նա Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
 
Հետագա միջոցառումներով պարզվեցին նրա կատարած այլ հանցարարքներ ևս: Մասնավորապես, օգոստոսի 5-ին Արցախի փողոցում մի կնոջ պարանոցից շղթա էր հափշտակել, իսկ մինչ այդ՝ հուլիսի 31-ին, Մաշտոցի պողոտայում մեկ այլ կնոջ էր կողոպտել` հափշտակելով ոսկյա շղթան:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
 
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
`
բացահայտվեց:   Տեղեկություններ
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 404 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար