Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

14-08-2020 11:42:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:
 
Կոմիտեի նախագահը  տեղում ծանոթանում է ոլորտի  հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:
Այցերի ընթացքում
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:
 
Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:
 
Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված  խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների  համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար