ՄԻՊ-ի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն

14-08-2020 12:41:39   | Հայաստան  |  Իրավունք
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում։ 
 


Դիմումատուն հայտնել է, որ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և
անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք գտնել: 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում է դրամական աջակցություն։
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 292 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար