Վախճանվել է եկեղեցական եւ հասարակական գործիչ Գաբրիել Այվազովսկին


08-04-1880   |   |  

1880 թվականի ապրիլի 8-ին Թիֆլիսում վախճանվել է մանկավարժ, պատմաբան, եկեղեցական եւ հասարակական գործիչ Գաբրիել Այվազովսկին: Հիմնադրել եւ խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը: (Ծնվ. 1810 թ.):

Ծնվել է մայիսի 10-ին, Թեոդոսիայում (Ղրիմ):Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի գավառականդպրոցում: 1826-ին ուղարկվել է Ս. Ղազար (Վենետիկ), որտեղավարտելով ուսումը, դարձել է Մխիթարյան միաբանության անդամ(1830), ձեռնադրվել վարդապետ (1834): Այնուհետեւ ստանձնել է փիլիսոփայության ե աստվածաբանության ուսուցչի պաշտոն՝միաժամանակ վարելով միաբանության ընդհանուր քարտուղարիգործերը:

1842։-48-ին դասավանդել է Վենետիկի Ռաֆայելյանվարժարանում: 1843-ին հիմնադրել եւ խմբագրել է (մինչեւ 1848) «Բազմավեպ»-ը:

1848–56-ին եղել է Փարիզի Մուրադյան վարժարանիտնօրեն եւ հայոց պատմության ու լեզվի ուսուցիչ: Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856-ին վերադարձել է հայ առաքելական եկեղեցուն եւ մնացել Փարիզում, ուր Ս. Թեոդորյանի եւ Ա. Գալֆայանիհետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը:

1855-58-ինխմբագրել եւ հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը: 1858-ին վերադարձել է Ռուսաստան ու նշանակվել Նոր Նախիջեւանի եւԲեսարաբիայի թեմակալ: Թեոդոսիայում հիմնել է խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858-65-ին), շարունակել է հրատարակել (մինչեւ 1865) «Մասյաց աղավնիին: 1867-ին էջմիածնում ձեռնադըրվել է եպիսկոպոս, 1871-ից՝ արքեպիսկոպոս:

Գեւորգ Գկաթողիկոսի հրավերով կարգվել է Գեւորգյան ճեմարանի տեսուչ(1875-76) եւ Թիֆլիսի թեմական առաջնորդ: Վախճանվել է ապրիլի 8-ին, Թիֆլիսում:

Գրել է «Համառօտ պատմութիւն ռուսաց» (1836), «Պատմութիւն Օսմանեան պետութեան» (հ. 1-2, 1841), «Նիկոլ եպիսկոպոս եւպատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877), «Պատմութիւն խալիպեան ուսումնարանինազգիս հայոց» (1880), «խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ինորումս» (1869), «Ուղղագրութիւն լեզուիս հայոց» (1869), «Նախակրթանք հայերէն լեզուի...» (մաս 1 -3 1860-77), «Ընթերցարանլեզուին ռուսաց (1862) եւ այլ գործեր:

Ունի մի շարք կրոնա -աստվածաբանական աշխատություններ: Տիրապետելով եվրոպականու արեւելյան 12 լեզուների՝ Ա. թարգմանական նշանակալիժառանգություն է թողել: Նա իտալերենից թարգմանել է Սիլվիո Բելլիքոյի «Բանտք իմ» վիպակը (1853), ֆրանսերենից՝ 'Հովսեփ Տրոզի «Խորհրդածութիւնք» տրակտատը (1854), ռուսերենից՝ Ի. Կռիլովիառակները (աշխարհաբար):

Հայերենից իտալերենի է թարգմանել Մովսես խորենացու եւԱգաթանգեղոսի Պատմությունները (1841, 1843): Արտահայտել է կրոնավորների ունեւոր խավերի շահերը՝անվերապահորեն պաշտպանելով տիրող հասարակական ու քաղաքական կարգերը: «Ազգասիրության» ու «միաբանության» կոչելով ազգին՝ նա դատապարտում էր քաղաքացիական պատերազմը, ապստամբությունը,«անհնազանդությունը», հեղափոխությունը եւնրանց, ովքեր ընդդիմանում էին «օրհնաբանյալ տերությանը» եւ«երկպառակության» հրահրում ազգը:

Այս հողի վրա էլ գաղափարական սուր հակամարտության մեջ էր հայ հեղափոխական դեմոկրատ Մ. Նալբանդյանի, Ս. Ոսկանի եւ ուրիշների հետ: Մ. Նալբանդյանն երկերում անհաշտ պայքար է մղել Այվազովսկու հայացքների դեմ, անխնա քննադատության ենթարկել նրա՝<քաղաքական կարգերի ընդհանուր պաշտպնության» սկզբունքներըֈ
 



News from Armenia and Diaspora - Noyan Tapan