«Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը

22-11-2019 10:00:00   | Arménie  |  
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 11-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը:
 
Բացման խոսքով հանդես
կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի
խորհրդական Մարեկ Ռեժուտան, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար  Յուրի Սուվարյանը, Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին:
 
Հայ և լեհ մասնագետները հանդես կգան 13 զեկուցումներով՝  նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:  
 
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 174
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին