1993թ. հունիսի 12 - Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի մոտ զոհվել են Մոնթեն եւ նրա զինակից Սարիբեկը


12-06-1993   |   |  

1993թ. հունիսի 12 - Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից` անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային` ներսը եւ շուրջը զինվորներ: Մեքենայից իջնելով` Մոնթեն դիրքավորվելով` կրակահերթ բացեց առճակատ:Անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում են Մոնթեն եւ նրա
զինակից Սարիբեկը:
 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)