«Միություն ընդդեմ ցեղասպանության» թուրքական կազմակերպությունը կոչել է դատապարտել և ճանաչել հայոց ցեղասպանությունը


11-04-1999   |   |  

1999թ. ապրիլի 11-ին Գերմանիայի Դաշնության Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում գործող թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության»կազմակերպությունը հատուկ նամակ է հղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Եվրամիության անդամ պետությունների խորհրդարաններին և մի շարք միջազգային կազմակերպություններին, կոչ անելով դատապարտել և ճանաչել օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության իշխանության տարիներին իրականացված հայոց ցեղասպանությունը:

Նամակին կցվել է նաև Գերմանիայում բնակվող Թուրքիայի 11247 քաղաքացիների ստորագրությունները, որով պահանջվում էր Թուրքիայի կառավարությունից ճանաչել հայոց ցեղասպանությունը:



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)